«Արարատի ամենամեծ պրոբլեմը ո՞րն ա: Որ մենք Արագածը չենք նկատում, ժողովո՛ւրդ, մենք իրար չենք նկատում»,-հայտարարել է Նկոլը ՔՊ-ականների հետ հանդիպմանն ու մասնավորեցրել՝ Արագածը չնկատել, նշանակում է մեր երեխաներին, ընտանիքներին չնկատել, մեր ոտքի տակը, բակը, այգին, փողոցը չնկատել:
Սա վատ նշանէ. կրկին Արագած-Արարատ արհեստական հակադրություն ստեղծելով՝ Նիկոլն առաջ է մղում հայադավ իր ծրագիրը՝ հայերիս վաչկատուն դարձնելով: Ենթադրելի է, որ թուրքերը կրկին հրահանգել են մեջտեղ գցել այս թեման ու խաղալ հանրության նյարդերի հետ: Սա պետք է դիտարկել սպասվելիք զիջումների կոնտեքստում, երբ «Արարատ» է հռչակվելու նույնիսկ ՀՀ սուվերեն տարածքի մի գգալի հատված, իսկ «Արագած»՝ ասենք կառավարական դաչաները: Շուտով էլի առաջին պլան կմղվի Սահմանադրության փոփոխության հարցը: Հողերն ու բնակավայրերը կտան ու կանցնեն Սահմանադրության փոփոխմանը՝ սեփական իշխանությունը հավերժացելու ու թուրքերի «սրտին յուղ քսելու» համար, ու եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով այս տարածաշրջանում «Հայաստան» անվամբ պետություն պահպանվի էլ, ապա այն ամբողջությամբ լինելու է Թուրքիայի վերահսկողության ներքո՝ արտաքին քաղաքականությունից՝ գյուղատնտեսություն ու կրթամշակութային կյանք: